Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Արամ Սարգսյան. Մեր ռազմավարական գործընկերոջ կողմից ճնշումներ են գործադրվում իշխանության վրա՝ Մարտի 1-ի բացահայտման գործընթացում

Արամ Սարգսյան. Մեր ռազմավարական գործընկերոջ կողմից ճնշումներ են գործադրվում իշխանության վրա՝ Մարտի 1-ի բացահայտման գործընթացում
02.03.2019 | 02:43

Այսօր առաջին անգամ է, որ իշխանական երթի եմ մասնակցում, Մարտի 1-ի զոհերի հիշատակին կազմակերպված երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Դա դրական եմ գնահատում, որովհետև այսօրվա իշխանությունները կամք են դրսևորում Մարտի 1-ը բացահայտելու համար», - ասաց նա։ Արամ Սարգսյանն ընդգծեց՝ դժբախտաբար, 11 տարիների ընթացքում նախորդ իշխանությունների այդ կամքը չի տեսել։ «Չեմ տեսել, որ իրենք հակված են գործը բացահայտելուն, չեմ տեսել, որ իրենք խորապես ցավում են այդ իրադարձությունների համար», - ասաց Արամ Սարգսյանը։ Նա նշեց, որ Հայաստանի ռազմավարական գործընկերոջ կողմից ճնշումներ են գործադրվում այսօրվա իշխանության վրա՝ Մարտի 1-ի բացահայտման գործընթացում ինչ-ինչ ուղղություններից հետ կանգնելու համար։


«Բայց, ի պատիվ այսօրվա իշխանությունների, իրենք հետ չեն կանգնում», - ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահը:

Դիտվել է՝ 376

Մեկնաբանություններ